Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԻՍՏԻ N 23 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-01-25-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

25 հունվարի 2018 թվականի N 3

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԻՍՏԻ N 23 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած հավելվածի 12-րդ աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 1.2-րդ կետում՝

ա. «Նպատակը» սյունակից հանել «Ապահովել հողերի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի իրականացումը:» բառերը,

բ. «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ տարածքում տվյալների բազայի ձևավորում, հողերի վիճակի վատթարացման կանխարգելում, բացասական ազդեցությունների բացահայտում:».

2) 2.2-րդ կետի առաջին սյունակը «Մոնիթորինգի» բառից հետո լրացնել «բնապահպանական» բառով և «Կատարման ժամկետը» սյունակում «2017» թիվը փոխարինել «2019» թվով.

3) 2.5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 2.6-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ստեղծված են համապատասխան նախադրյալներ դեգրադացված հողերի վերականգնման և հողերի հետագա դեգրադացումը նվազագույնի հասցնելու համար:»,

5) 2.8-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակը «կարճաժամկետ» բառից հետո լրացնել «, միջնաժամկետ» բառով.

6) 2.8-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ստեղծված են համապատասխան նախադրյալներ զարգացնելու ռեկրեացիոն ենթակառուցվածքները:».

7) 3.1-ին կետի «Միջոցառման անվանումը» սյունակում «ՀՀ կառավարության որոշում:» բառերը փոխարինել «ՀՀ բնապահպանության նախարարի հրաման:» բառերով:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

2018 թ. հունվարի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։