Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-08-07-ից մինչև 2019-05-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-05-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 փետրվարի 2018 թվականի N 72-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման N 3 հավելվածի N 1 ձևի երկրորդ աղյուսակը «Տեղեկանք անասնաբույժից` ընտանիքի տնօրինած անասնատեսակի և դրա քանակի մասին» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

« Տեղեկանք` ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված (այդ թվում` առևտրային բանկի մասնաճյուղի միջոցով)՝ ընտանիքի չափահաս անդամների՝ տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին (տեղեկանքն ստանալիս պետք է առկա լինի բոլոր չափահաս անդամների կողմից տրված համաձայնությունը կամ նրանց կողմից տրված նոտարական կարգով հաստատված լիազորագիր` նպաստ ստանալու համար դիմող անձին` ԱՔՌԱ վարկային բյուրոյից հարցում կատարելու վերաբերյալ)

Հայտարարություն՝ ընտանիքի չափահաս անդամների բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին (բանկային ավանդ ունենալու դեպքում ներկայացվում է նաև բանկի կողմից տրված տեղեկանք՝ ավանդի չափի և տվյալ հաշվետու տարվա ընթացքում դրա վրա հաշվեգրված տոկոսների մասին)

»:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2019 թվականի հունվարի 1-ը մշակել ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի չափահաս անդամների տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների և ժամկետանց վարկերի մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից ստացված տեղեկանքներում ներառված, ինչպես նաև բանկային ավանդների և դրանցից ստացված եկամուտների մասին տվյալները, որպես բնութագրիչ կիրառելու մասին առաջարկություն և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2018 թ. փետրվարի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։