Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ (ՌԵԵՍՏՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2021-08-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-08-05Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 մարտի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10017114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 փետրվարի 2017թ. N 06-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ (ՌԵԵՍՏՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի, 72-րդ հոդվածի, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգի 22-րդ կետի,

Հրամայում եմ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը)` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 9-ի N 09-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 25-Ն հրամանը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Լ. Ալթունյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ առողջապահության նախարարության

2017 թ. փետրվարի 17-ի թիվ 06-Ն հրաման

(հավելվածը խմբ., լրաց. 14.03.17 N 10-Ն, խմբ., լրաց., փոփ. 14.03.17 N 11-Ն, փոփ.11.04.17 N 16-Ն, խմբ., լրաց., փոփ. 14.04.17 N 17-Ն,10.05.17 N 20-Ն, 09.06.17 N 30-Ն, 23.06.17 N 34-Ն, խմբ., լրաց. 13.07.17 N 35-Ն, խմբ., լրաց., փոփ. 16.08.17 N 37-Ն, 31.08.17 N 41-Ն, խմբ. 14.09.17 N 42-Ն, խմբ., լրաց., փոփ. 10.10.17 N 43-Ն, 17.11.17 N 53-Ն, խմբ., լրաց. 12.12.17 N 60-Ն, խմբ., լրաց., փոփ. 17.01.18 N 03-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։