ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2017 թվականի N 1084-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 69-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 474-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1054-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 69-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. սեպտեմբերի 26
Երևան
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի N 1084-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Գ. Հարությունյան - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
(համաձայնությամբ)
Ս. Գրիգորյան - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան - Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)
Ա. Բաղդասարյան - «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի հիմնադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Գ. Գրիգորյան - Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն
(համաձայնությամբ)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Վ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Մ. Մինասյան - Հայաստանի ճարտարապետների միության նախագահ
(համաձայնությամբ)
Կ. Աղամյան - Հայաստանի նկարիչների միության նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Ծատուրյան - Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն
(համաձայնությամբ)
Է. Կարսյան - դիզայներ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Այվազյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր
Է. Վարդանյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան
Ա. Ավետիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան
Ս. Կարախանյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի խորհրդական
Ա. Գրիգորյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի պրոֆեսոր
Փ. Միրզոյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի և գծանկարի ամբիոնի վարիչ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Ալավերդյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Ս. Պողոսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Յու. Ներսիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Մ. Մուսաելյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության բաժնի 2-րդ կուրսի ուսանող
Է. Հարությունյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Ա. Աղաջանյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի 2-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 02.02.18 N 69-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան