Հոդված 1
Հոդված 1.
«Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 ապրիլի 2001 թվական, ՀՕ-162, այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի՝ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքները 1994 թվականից ազատվում են հողի հարկից:
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի՝ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքների համար հողի հարկ վճարողներն ազատվում են 1994 թվականի և հետագա տարիների համար հաշվարկված հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված տույժերից:»: