Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 120-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-02-25-ից մինչև 2025-01-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-01-02Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 փետրվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 11718045

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

25 հունվարի 2018 թ.

ք. Երևան N 08-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 120-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1111-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետը`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2009 թվականի օգոստոսի 18-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողություն ու շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և լրացման կարգերը հաստատելու մասին» N 120-Ն հրամանի.

1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի 10-րդ, 13-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հաշվետվության «Շինարարության ծավալը և գումարը» սյունակում լրացվում է շինարարության ծավալը (շինարարության ծավալը /խմ/ կամ կառույցի ընդհանուր մակերեսը /քմ/, իսկ գծային շինարարության դեպքում ընդհանուր երկարությունը /մ/) և գումարը (պայմանագրային արժեքը /հազ. դրամ/):»:

«13. Հաշվետվության «Կատարված աշխատանքների ընթացքը %» սյունակում լրացվում է շինարարություն իրականացնող կազմակերպության, ԱՁ-ի կողմից հաշվետու եռամսյակում իրականացված աշխատանքների գումարը և կատարված աշխատանքների աճողական գումարը շինարարության սկզբից ներառյալ հաշվետու եռամսյակը:»:

«15. Հաշվետվությունը ներկայացվում է թղթային և էլեկտրոնային` Excel (Էքսել) տարբերակներով:»:

Նախագահ Ն. Սարգսյան

Հավելված

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական

կոմիտեի նախագահի

25 հունվարի 2018 թվականի

N 08-Ն հրամանի

«Հավելված N 1

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թվականի օգոստոսի 18-ի

N 120-Ն հրամանի

Եռամսյակ

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

_______________________________________________________________________________________________________

Հաշվետվություն ներկայացնող կազմակերպություն կամ Ա/Ձ լիցենզիա N էլ. հասցե և հեռ.

Հ/Հ Պատվիրատու Շինարարություն իրականացնող

կազմակերպություն Լից. N Շինարարություն

իրականացնելու վայրը, օբյեկտի տեսակը և շին. աշխատանքներն՝ ըստ ոլորտի /ոլորտների/ Շինարարության ծավալը և գումարը Շին.

թույլտվության N Շինարարության սկիզբ, ամիս,

տարի Կատարված աշխատանքների ընթացքը % Շինա-

րարության ավարտը

խմ, քմ, մ հազ. դրամ Հաշվետու եռամսյակ Ընդամենը

/աճողական/

1 2 3 4 5 6 7 8 9 10

_________________ ______________________________________________________________

ամսաթիվ կազմակերպության, (Ա/Ձ) ստորագրությունը

»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։