ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2018 թվականի N 106-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածի «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.
4) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում մարտական ապահովում և սպասարկում իրականացնող անձանց գործող պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարը սույն որոշմամբ սահմանված` տվյալ քաղաքացիական աշխատանք կատարողի կամ տեխնիկական սպասարկում իրականացնողի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարից բարձր լինելու դեպքում պահպանվում է քաղաքացիական աշխատանք կատարողի կամ տեխնիկական սպասարկում իրականացնողի գործող պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարը` լրավճարի չափի հաշվարկային տարբերության միջոցով.
2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի գործող և սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի միջև տարբերությունը հաշվարկվում է մինչև այն պահը, երբ տվյալ քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի՝ սույն որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարը կգերազանցի պաշտոնային դրույքաչափի և լրավճարի հանրագումարի պահպանված չափը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2018 թ. փետրվարի 13
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 8-ի N 106-Ն որոշման
« ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25. Խորհրդական 2.70
Գիտություն
26. Պրոռեկտոր` գիտական հիմնարկության 4.80
27. Վարիչ` ասպիրանտուրայի 4.78
28. Պետ` բաժնի (գիտական հիմնարկության), ղեկավար` կենտրոնի (գիտական հիմնարկության) 4.66
29. Ղեկավար` խմբի (գիտական հիմնարկության), խորհրդական գիտական գծով 4.55
30. Ավագ գիտաշխատող, ավագ գիտնական վերլուծաբան 3.43
31. Գիտաշխատող` գիտական կազմակերպությունում, գիտնական վերլուծաբան 2.47
Կրթություն
32. Վարիչ` ամբիոնի 3.75
33. Պետ` ցիկլի, պետ` բաժնի 3.43
34. Պետ` բաժանմունքի, ավագ դասախոս 2.79
35. Դասախոս, դասավանդող` միջնակարգ կրթության համակարգի (ըստ առարկաների) 2.47
Առողջապահություն
36. Բժիշկ` ուրոլոգ 2.75
37. Բժիշկ, բժիշկ` անզգայաբան, բժիշկ` համաճարակաբան, բժիշկ` սոնոգրաֆիստ, բժիշկ-օրդինատոր, բուժկետի պետ-բժիշկ, դեղագետ, բժիշկ` ֆիզիոթերապևտ, օրդինատոր-նեյրոակնաբույժ, պրոթեզավորող, վիրաբույժ, բժիշկ` գինեկոլոգ, բժիշկ` ֆունկցիոնալ ախտորոշման 2.70
38. Բուժակ, բուժակ-դեղատան պետ, բուժկետի պետ-բուժակ 1.50
39. Բուժքույր-անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի, բուժքույր` վիրաբուժության 1.25
40. Կլինիկական լաբորանտ, բուժքույր (լաբորանտ)` ճառագայթային ախտորոշման, բուժքույր` կազմակերպիչ, բուժքույր` ընդհանուր պրակտիկայի, բուժմատենավար, բուժքույր` վիճակագիր, դիետաբան, բուժքույր` ոսկրաբուժության, դեղագործ, բուժքույր` ֆունկցիոնալ ախտորոշման, մերսող, սանհրահանգիչ, տեխնիկ` պրոթեզավորող 1.15
Մշակույթ
41. Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության 1.70
42. Վարիչ` բաժնի, պետ` թանգարանի (կառուցվածքային ստորաբաժանում), տեղակալ` տնօրենի գիտական գծով 1.65
43. Ղեկավար` խմբի, պետ` ակումբի, վարիչ` գրադարանի 1.60
44. Գիտաշխատող` թանգարանում, գիտական կազմակերպությունում, խմբագիր 1.55
45. Երաժիշտ, նկարիչ-ձևավորող, գրադարանավար, թղթակից 1.50
46. Լուսանկարիչ, կինոմեխանիկ, պահապան 1.45
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 8-ի N 106-Ն որոշման
« NN
ը/կ Պաշտոնի անվանումը Պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ
1. Էլեկտրագազաեռակցող, եռակցող, ավագ գործիքագործ, փականագործ-գործիքագործ, խառատ, հղկող, ավտոփականագործ, փականագործ-մեքենագետ` ավտոմեքենայի, փականագործ` մեխանիկական հավաքման աշխատանքների, փականագործ, փականագործ` ավտոմեքենայի նորոգման, փականագործ-մեքենագետ` ավտոմեքենայի շարժիչի, փականագործ` ագրեգատների նորոգման, էլեկտրամեքենագետ` էլեկտրասարքավորումների փորձարկման և նորոգման, փականագործ-մեքենագետ` թռչող սարքերի պարաշյուտային և վթարափրկարարական միջոցների, շարժիչագործ, փականագործ-էլեկտրագետ` էլեկտրասարքավորումների նորոգման, կարբյուրատորագործ, ակումլյատորագործ (մարտկոցագործ), ֆրեզող, օպտիկ, նորոգող, ավտոէլեկտրիկ 1.86
2. Ջոկի հրամանատար-վարորդ, հաշվարկի հրամանատար-վարորդ, ջոկի հրամանատար-վարորդ-լցավորող, կաթսայատան պետ-օպերատոր, ջոկի հրամանատար-պահակ 1.80
3. Ավագ վարորդ, ավագ վարորդ-լցավորող 1.73
4. Վարորդ` հատուկ նշանակության տրանսպորտային միջոցի, վարորդ` շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի, վարորդ` հրշեջ ավտոմեքենայի, բուլդոզերավար, տրակտորիստ, մեքենավար` ուղեհարթիչների և կեռաշերեփների, էքսկավատորավար, մեքենավար` ավտոամբարձիչի, բանվոր` ճոպանասարքի-վարորդ` ավտոամբարձիչի, ավտոկռունկավար, կռունկավար 1.67
5. Քույր-տնտեսվար, խոհարար (ուհի), մատուցող (ուհի), բուֆետապան, սանիտար (ուհի), սանիտար (ուհի)-ախտահանող, սանիտար (ուհի)` վիրահատարանի, ախտահանող, վարսավիր, սպասուհի, հրշեջ, այգեպան` կանաչապատման աշխատանքների 1.25
6. Վարորդ` բեռնատար ավտոմեքենայի` ըստ բեռնատարողության (տոննա)
- մինչև 5 տոննա
- 5 - 10 տոննա
- 10 - 13 տոննա
1.45
1.50
1.55
7. Վարորդ` մարդատար ավտոմեքենայի` ըստ շարժիչի աշխատանքային ծավալի (լիտր)
- մինչև 1,8 լիտր
- 1,8 - 3,5 լիտր
- 3,5 լիտրից ավելի
1.40
1.45
1.50
8. Որմնադիր, ատաղձագործ, տանիքագործ, հյուսն, փականագործ` ջերմային ցանցերի սպասարկման, փականագործ-սանտեխնիկ, սանտեխնիկ, էլեկտրամեքենագետ` վերելակների սպասարկման, էլեկտրափականագործ` բարձր լարման հոսանքագծերի նորոգման, էլեկտրագետ, միջատազերծող, պղնձագործ, թիթեղագործ, ներկարար, ավագ բանվոր` ճոպանասարքի, բանվոր` ճոպանասարքի, էլեկտրամոնտյոր` գեներատորի, էլեկտրամոնտյոր, վերանորոգող` էլեկտրոնային ռադիոսարքավորումների, մալուխագործ 1.51
9. Կազմարար, հացթուխ, դերձակ, կոշկարար, մեքենավար` լվացող կայանքների, օպերատոր` սղոցանյութի վերամշակման կայանքի, օպերատոր` զտման կայանի, լաբորանտ` քիմիական անալիզի, օպերատոր` ջերմային ցանցերի, օպերատոր` կաթսայատան, օպերատոր` պոմպակայանի, օպերատոր` գազային կոմպրեսորի, օպերատոր` ջրամբարի, օպերատոր` սառնարանային սարքավորման, օպերատոր` լվացքի մեքենայի, օպերատոր` լվացման (լվացքի) մեքենայի, փականագործ-նորոգող, փականագործ-հավաքող, հավաքող` անվադողերի, օպերատոր` պատճենահանող և բազմացնող մեքենաների, մեքենավար` պոմպակայանքի, մեքենավար` ջերմաքարշի, բանվոր` խոհանոցի, լվացող՝ ամանեղենի, օժանդակ բանվոր` խոհանոցի, հավաքարար` կազմակերպության, արդուկող` ձեռքով, վերակացու` շենքերի, բեռնակիր, պահակ-օպերատոր, դռնապան, հանդերձապահ, վերելակավար, պահակ, աղբահանող բանվոր, բանվոր` տարբեր աշխատանքներ կատարող, բանվոր-տեսակավորող, փաթեթավորող` ձեռքով, բանվոր` օժանդակ 1.25
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 8-ի N 106-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 737-Ն որոշման
Հայաստանի Հանրապետության ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
« NN ը/կ Պաշտոնի անվանումը Պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` ըստ մասնագիտական աշխատանքային տարիների
մինչև 2 տարի 2-5 տարի 5-10 տարի 10-15 տարի 15-20 տարի 20 և ավելի տարի
Ավիացիա
1. Հրամանատար` սավառնակախմբի 3.39 3.50 3.61 3.72 3.83 3.94
2. Տեղակալ` սավառնակախմբի հրամանատարի, տեղակալ` սավառնակախմբի հրամանատարի-շտաբի պետ, տեղակալ` սավառնակախմբի հրամանատարի, ինժեներա-ավիացիոն ծառայության 3.29 3.39 3.50 3.60 3.71 3.82
3. Առաջատար ճարտարագետ` աերոնավիգացիոն կազմակերպության 3.18 3.28 3.38 3.49 3.59 3.69
4. Հրամանատար` ջոկատի 3.07 3.17 3.27 3.37 3.47 3.57
5. Բորտինժեներ, ճարտարագետ` օդագնացական-տիեզերական սարքավորումների, ճարտարագետ` օդանավի տեխնիկական սպասարկման 2.97 3.06 3.16 3.25 3.35 3.44
6. Հրամանատար` օդանավի 2.86 2.95 3.04 3.13 3.23 3.32
7. Օդաչու-հրահանգիչ, օգնական` օդանավի հրամանատարի, ղեկապետ (շտուրման)` ինքնաթիռի, ավագ բորտտեխնիկ-օպերատոր-հրահանգիչ 2.76 2.84 2.93 3.02 3.10 3.19
8. Տեխնիկ` օդանավի տեխնիկական սպասարկման, բորտռադիստ` հրահանգիչ, բորտռադիստ, տեխնիկ` օդային տրանսպորտի շահագործման 2.65 2.73 2.82 2.90 2.98 3.07
Այլ ոլորտներ
9. Գլխավոր մասնագետ, գլխավոր ճարտարագետ, խորհրդական 1.83 1.91 1.98 2.05 2.13 2.20
10. Պետ` ֆինանսական ծառայության, պետ` ֆինանսատնտեսական մասի, պետ` ծառայության, պետ` արհեստանոցի, պետ` լաբորատորիայի, պետ` բաժանմունքի, էլեկտրատեխնիկական սարքավորումների նորոգման 1.80 1.87 1.93 1.99 2.05 2.11
11. Ավագ մասնագետ 1.74 1.80 1.86 1.93 1.99 2.05
12. Ռադիոֆիզիկոս` ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, քիմիկոս` վերլուծաբան, ճարտարագետ` չափագիտության, ճարտարագետ-էլեկտրագետ, ճարտարագետ` էլեկտրամեխանիկական սարքավորումների, ճարտարագետ` ջերմաէներգագետ, ճարտարագետ-էներգագետ, էլեկտրամեքենագետ, ճարտարագետ` զենքի և զինվորական համակարգերի, ճարտարագետ-էլեկտրոնիկ, ճարտարագետ` ռադիոհամակարգերի շահագործման և սպասարկման, ճարտարագետ` օդանավի տեխնիկական սպասարկման, ավագ մեքենագետ, ճարտարագետ` մեքենագետ, քարտեզագիր, ավագ հաշվապահ 1.67 1.73 1.80 1.87 1.93 2.00
13. Մանրէաբան, հրահանգիչ` անասնաբուժության, անասնաբույժ, լաբորանտ, հաշվապահ, մեթոդիստ, մասնագետ` անձնակազմի ուսուցման, սրբագրիչ 1.68 1.74 1.80 1.86 1.92 1.98
14. Ղեկավար` գրասենյակի, պետ` զինհաշվառման սեղանի, պետ` հանգույցի, պետ` պահակախմբի, տնօրեն` հյուրանոցի, հրամանատար` դասակի, պետ` արհեստանոցի, պետ` լաբորատորիայի, պետ` բաժանմունքի, պետ` խմբի, պետ` հրաձգարանի, պետ` հերթափոխի 1.62 1.68 1.74 1.80 1.85 1.91
15. Հրամանատար` ջոկի, հրամանատար` ջոկի-ճաշարանի պետ, հրամանատար` ջոկի-պահեստարանի պետ, վարիչ` հանրակացարանի, տեղակալ` պահակախմբի պետի-բաժանմունքի պետ, տեղակալ` պահակախմբի պետի, տեղակալ` պահակախմբի պետի-ջոկի հրամանատար, տեղակալ` խմբի պետ, մենեջեր` հյուրանոցային սպասարկման ծառայությունների, վարիչ (տնօրեն)` բաղնիքի, մենեջեր` նյութատեխնիկական մատակարարման, վարիչ (տնօրեն)` լվացքատան, պետ` տնային կառավարչության 1.56 1.62 1.67 1.73 1.79 1.84
16. Տեխնիկ` շենքերի և կառույցների շինարարության և շահագործման, էլեկտրատեխնիկ, տեխնիկ` էլեկտրիկ, տեխնիկ-էլեկտրոնիկ` համակարգչային սարքավորումների, տեխնիկ-էլեկտրոնիկ` ռադիոկապի, տեխնիկ` հեռահաղորդակցության համակարգերի, տեխնիկ-էլեկտրոնիկ, մեքենագետ` ավիասարքավորումների, մեքենագետ, մեքենագետ` ռադիոէլեկտրոնային սարքավորումների, մեքենագետ` ավիասպառազինության, մեքենագետ-վարորդ, գծագրող, տեխնիկ-լաբորանտ, ավագ տեխնիկ` ռադիոհամակարգերի շահագործման և սպասարկման 1.52 1.58 1.64 1.70 1.76 1.82
17. Ռադիոհեռախոսավար, կարգավար` ավտոմեքենաների շարժման, տեսուչ` հակահրդեհային անվտանգության, տեխնիկ` կենսաքիմիայի, շնաբույծ, հրահանգիչ` պարաշյուտային ծառայության, էքսկուրսավար, առաքիչ-վարորդ, հաշվետար, մասնագետ` սոցիալական աշխատանքի, մարզիչ, հրահանգիչ` մարզական 1.50 1.56 1.61 1.67 1.72 1.77
18. Մեքենագրող, օպերատոր` համակարգչի, գործավար, պահեստապետ, ավագ ընդունող-հանձնող, գրագիր, ծառայող` անձնակազմ հաշվառող 1.44 1.49 1.55 1.60 1.65 1.71
19. Պարետ-պահեստապետ` համալիրի, պարետ` հանրակացարանի, պարետ, պարետ-տեխնիկ` շենքերի վերակացու 1.35 1.40 1.45 1.51 1.56 1.62
20. Գանձապահ, հեռախոսավար, պահոցապետ, հերթապահ 1.33 1.38 1.43 1.49 1.54 1.59
21. Պետ-խոհարար` ճաշարանի, պետ-խոհարար-հրահանգիչ` ճաշարանի, հրամանատար` ջոկի-խոհարար, ավագ խոհարար 1.31 1.36 1.41 1.47 1.52 1.57
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2018 թվականի
փետրվարի 8-ի N 106-Ն որոշման
«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2014 թվականի
հուլիսի 3-ի N 737-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
NN ը/կ Պաշտոնի անվանումը Լրավճարը
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1. Խորհրդական 0
Գիտություն
2. Պրոռեկտոր` գիտական հիմնարկության 20 653
3. Վարիչ` ասպիրանտուրայի 21 976
4. Պետ` բաժնի (գիտական հիմնարկության), ղեկավար` կենտրոնի (գիտական հիմնարկության) 21 663
5. Ղեկավար` խմբի (գիտական հիմնարկության), խորհրդական գիտական գծով 20 813
6. Ավագ գիտաշխատող, ավագ գիտնական վերլուծաբան 21 000
7. Գիտաշխատող` գիտական կազմակերպությունում, գիտնական վերլուծաբան 21 500
Կրթություն
8. Վարիչ` ամբիոնի 0
9. Պետ` ցիկլի, պետ` բաժնի 0
10. Պետ` բաժանմունքի, ավագ դասախոս 0
11. Դասախոս, դասավանդող` միջնակարգ կրթության համակարգի (ըստ առարկաների) 9 634
Առողջապահություն
12. Բժիշկ` ուրոլոգ 0
13. Բժիշկ, բժիշկ` անզգայաբան, բժիշկ` համաճարակաբան, բժիշկ` սոնոգրաֆիստ, բժիշկ-օրդինատոր, բուժկետի պետ-բժիշկ, դեղագետ, բժիշկ` ֆիզիոթերապևտ, օրդինատոր-նեյրոակնաբույժ, պրոթեզավորող, վիրաբույժ, բժիշկ` գինեկոլոգ, բժիշկ` ֆունկցիոնալ ախտորոշման 0
14. Բուժակ, բուժակ-դեղատան պետ, բուժկետի պետ-բուժակ 31 000
15. Բուժքույր-անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի, բուժքույր` վիրաբուժության 32 000
16. Կլինիկական լաբորանտ, բուժքույր (լաբորանտ)` ճառագայթային ախտորոշման, բուժքույր` կազմակերպիչ, բուժքույր` ընդհանուր պրակտիկայի, բուժմատենավար, բուժքույր` վիճակագիր, դիետաբան, բուժքույր` ոսկրաբուժության, դեղագործ, բուժքույր` ֆունկցիոնալ ախտորոշման, մերսող, սանհրահանգիչ, տեխնիկ` պրոթեզավորող 32 000
Մշակույթ
17. Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության 6 312
18. Վարիչ` բաժնի, պետ` թանգարանի (կառուցվածքային ստորաբաժանում), տեղակալ` տնօրենի գիտական գծով 6 369
19. Ղեկավար` խմբի, պետ` ակումբի, վարիչ` գրադարանի 6 426
20. Գիտաշխատող` թանգարանում, գիտական կազմակերպությունում, խմբագիր 6 483
21. Երաժիշտ, նկարիչ-ձևավորող, գրադարանավար, թղթակից 6 540
22. Լուսանկարիչ, կինոմեխանիկ, պահապան 6 597
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ
23. Էլեկտրագազաեռակցող, եռակցող, ավագ գործիքագործ, փականագործ-գործիքագործ, խառատ, հղկող, ավտոփականագործ, փականագործ-մեքենագետ` ավտոմեքենայի, փականագործ` մեխանիկական հավաքման աշխատանքների, փականագործ, փականագործ` ավտոմեքենայի նորոգման, փականագործ-մեքենագետ` ավտոմեքենայի շարժիչի, փականագործ` ագրեգատների նորոգման, էլեկտրամեքենագետ` էլեկտրասարքավորումների փորձարկման և նորոգման, փականագործ-մեքենագետ` թռչող սարքերի պարաշյուտային և վթարափրկարարական միջոցների, շարժիչագործ, փականագործ-էլեկտրագետ` էլեկտրասարքավորումների նորոգման, կարբյուրատորագործ, ակումլյատորագործ (մարտկոցագործ), ֆրեզող, օպտիկ, նորոգող, ավտոէլեկտրիկ 7 480
24. Ջոկի հրամանատար-վարորդ, հաշվարկի հրամանատար-վարորդ, ջոկի հրամանատար-վարորդ-լցավորող, կաթսայատան պետ-օպերատոր, ջոկի հրամանատար-պահակ 26 148
25. Ավագ վարորդ, ավագ վարորդ-լցավորող 7 078
26. Վարորդ` հատուկ նշանակության տրանսպորտային միջոցի, վարորդ` շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի, վարորդ` հրշեջ ավտոմեքենայի, բուլդոզերավար, տրակտորիստ, մեքենավար` ուղեհարթիչների և կեռաշերեփների, էքսկավատորավար, մեքենավար` ավտոամբարձիչի, բանվոր` ճոպանասարքի-վարորդ` ավտոամբարձիչի, ավտոկռունկավար, կռունկավար 6 546
27. Քույր-տնտեսվար, խոհարար (ուհի), մատուցող (ուհի), բուֆետապան, սանիտար (ուհի), սանիտար (ուհի)-ախտահանող, սանիտար (ուհի)` վիրահատարանի, ախտահանող, վարսավիր, սպասուհի, հրշեջ, այգեպան` կանաչապատման աշխատանքների 32 000
28. Վարորդ` բեռնատար ավտոմեքենայի` ըստ բեռնատարողության (տոննա)
- մինչև 5 տոննա
- 5 - 10 տոննա
- 10 - 13 տոննա 29 483
29. Վարորդ` մարդատար ավտոմեքենայի` ըստ շարժիչի աշխատանքային ծավալի (լիտր)
- մինչև 1,8 լիտր
- 1,8 - 3,5 լիտր
- 3,5 լիտրից ավելի 29 483
30. Որմնադիր, ատաղձագործ, տանիքագործ, հյուսն, փականագործ` ջերմային ցանցերի սպասարկման, փականագործ-սանտեխնիկ, սանտեխնիկ, էլեկտրամեքենագետ` վերելակների սպասարկման, էլեկտրափականագործ` բարձր լարման հոսանքագծերի նորոգման, էլեկտրագետ, միջատազերծող, պղնձագործ, թիթեղագործ, ներկարար, ավագ բանվոր` ճոպանասարքի, բանվոր` ճոպանասարքի, էլեկտրամոնտյոր` գեներատորի, էլեկտրամոնտյոր, վերանորոգող` էլեկտրոնային ռադիոսարքավորումների, մալուխագործ 20 129
31. Կազմարար, հացթուխ, դերձակ, կոշկարար, մեքենավար` լվացող կայանքների, օպերատոր` սղոցանյութի վերամշակման կայանքի, օպերատոր` զտման կայանի, լաբորանտ` քիմիական անալիզի, օպերատոր` ջերմային ցանցերի, օպերատոր` կաթսայատան, օպերատոր` պոմպակայանի, օպերատոր` գազային կոմպրեսորի, օպերատոր` ջրամբարի, օպերատոր` սառնարանային սարքավորման, օպերատոր` լվացքի մեքենայի, օպերատոր` լվացման (լվացքի) մեքենայի, փականագործ-նորոգող, փականագործ-հավաքող, հավաքող` անվադողերի, օպերատոր` պատճենահանող և բազմացնող մեքենաների, մեքենավար` պոմպակայանքի, մեքենավար` ջերմաքարշի, բանվոր` խոհանոցի, լվացող ամանեղենի, օժանդակ բանվոր` խոհանոցի, հավաքարար` կազմակերպության, արդուկող` ձեռքով, վերակացու` շենքերի, բեռնակիր, պահակ-օպերատոր, դռնապան, հանդերձապահ, վերելակավար, պահակ, աղբահանող բանվոր, բանվոր` տարբեր աշխատանքներ կատարող, բանվոր-տեսակավորող, փաթեթավորող` ձեռքով, բանվոր` օժանդակ 9 125
»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան