«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 փետրվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 10318067
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
19 փետրվարի 2018 թ.
ք. Երևան N 132-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը.
Հրամայում եմ`
1. Սահմանել չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների վճարման գները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ չափման միջոցների ստուգաչափման արժեքը մասնակի ծրագրով 200 դրամ է:
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի «Չափման միջոցների ստուգաչափման աշխատանքների վճարման գները սահմանելու մասին» N 1-Ն հրամանը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Պավել Սաֆարյանին:
Ս. Կարայան
Հավելված
ՀՀ տնտեսական զարգացման և
ներդրումների նախարարի
2018 թվականի փետրվարի 19-ի
N 132-Ն հրամանի
ԳՆԵՐ
ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ
I. Գնորդի և վաճառողի միջև առևտրային գործողություններում, արտադրողի և իրացնողի միջև հաշվարկներում
NN
ը/կ Ստուգաչափվող չափման միջոցների
խմբի անվանումը Առաջարկվող գինը
(ՀՀ դրամ)
առանց ԱԱՀ-ի
1 2 3
1 Հեղուկի և գազի ծախսի և հոսքի որոշման սարքեր, ջրի հաշվիչներ
- Ջրի հաշվիչներ մինչև 20 մմ պայմ. անցումով 500
- Ջրի հաշվիչներ 25 մմ և բարձր պայմ. անցումով 2500
- Ծավալի մեծության կերպափոխիչ 10000
- Ուլտրաձայնային ծախսաչափեր 15000
2 Հեղուկ նավթամթերքի հաշվիչ 5000
3 Բնական գազի հաշվիչ
- Գազի կենցաղային հաշվիչ 1000
- Գազի ռոտացիոն հաշվիչ 8000
- Գազի տուրբինային հաշվիչ 8000
4 Կշեռք
- Կշեռքներ՝ էլեկտրոնային կշռի, գնի, արժեքի գրառմամբ 4000
- Կշեռքներ՝ լաբորատոր 10000
- Բաժնեկշեռքներ 8000
- Կշեռքներ ապրանքային 8000
- Կշեռքներ (ավտոմոբիլային, ամբարձիչային, վագոնային) (3 մասնագ.) 35000
5 Կշռաքարերի հավաքածու 4000
6 Ավտոմոբիլային սակաչափիչներ 2000
7 Նավթամթերքի բաշխիչ աշտարակներ (1 խողովակ) 5000
8 Գազաբաշխիչ աշտարակներ(1 խողովակ) 18000
9 Չափման համար նախատեսված ծավալային տարաներ
- Տարողություններ՝ մինչև 10մ.3÷100մ.3 (1 մ.3 գինը) 5000
10 Էլեկտրական էներգիայի հաշվիչներ 1000
11 Հոսանքի տրանսֆորմատորներ 2000
12 Լարման տրանսֆորմատորներ 2000
II. Առողջապահության բնագավառում
NN
ը/կ Ստուգաչափվող չափման միջոցների
խմբի անվանումը Առաջարկվող գինը
(ՀՀ դրամ) առանց ԱԱՀ-ի
1 2 3
1 Ջերմաչափեր-ջերմակարգավորիչներ 3000
2 Անալիզատորներ 15000
3 Թրթռաչափ 15000
4 Պոլյարոգրաֆ, վոլտ-ամպերմետր
- Պոլյարոգրաֆ 17000
- Վոլտ-ամպերմետր 3500
5 Ռադիոմետր-դոզիմետրեր
- Ռադիոմետր 13000
- Դոզիմետրեր 5500
6 Տոնոմետրեր 1000
7 Էլեկտրակարդիոգրաֆ 9000
8 Էլեկտրամիոգրաֆ 12000
9 Էլեկտրաէնցեֆալոգրաֆ 12000
10 Պուլսօքսիմետր 9000
11 Ուրինոմետր 7500
12 Սպեկտրաֆոտոմետրեր 15000
13 Լսողական առանձնահատկությունների որոշմանն ուղղված չափման միջոցներ
- Աղմկաչափեր 13500
14 Ասպիրատոր, ռոտամետր
- Ասպիրատոր 3000
- Ռոտամետր 4000
15 Ֆոտոկոլորիմետրեր 7500
16 ph–մետր 8000
17 Նիտրատոմեր 9000
18 Իոնոմետր 8000
19 Անալիտիկ, տեխնիկական, տորսիոն և էլեկտրոնային կշեռք
- Կշեռքներ անալիտիկ 8500
- Կշեռքներ տեխնիկական 3000
- Կշեռքներ տորսիոն 4500
- Կշեռքներ էլեկտրոնային 10000
20 Անեմոմետր 5000
21 Շաքարաչափ 7500
22 Սպիրտաչափ 6000
23 Տեխնիկական և կոնտակտային մանոմետր 1000
24 Խտաչափերի լրակազմ 14000
25 Համակարգչային սպիրոգրաֆ 13000
III. Շրջակա միջավայրի պահպանության, աշխատավայրում անվտանգության ապահովման և պատահարների կանխման ժամանակ
NN
ը/կ Ստուգաչափվող չափման
միջոցների խմբի անվանումը Առաջարկվող գինը (ՀՀ դրամ) առանց ԱԱՀ-ի
1 2 3
1 Աղմկաչափեր 14000
2 Հոսքաչափեր 5000
3 Հոսանքի ուժի և լարման չափման միջոցներ 3500
4 Ծխաչափեր 10000
5 Օդի, ջրի, հողի անալիզատորներ 14000
6 Սպեկտրոմետրեր 17000
7 Էլեկտրամագնիսական պարամետրերի չափման միջոցներ 17000
8 Մանոմետրեր 1000
9 pH-մետրեր 8000
10 Իոնաչափեր 8500
11 Նիտրատոմեր 8000
12 Պղտորաչափեր 8500
13 Գազանալիզատորներ 9000
14 Ասպիրատորներ, էլեկտրահաղորդականության չափման միջոցներ
Ասպիրատորներ 3000
Էլեկտրահաղորդականության չափման միջոցներ 2000
15 Համընդհանուր շարժական համակարգի ալեհավաքներ 23000
16 Ալֆա - ճառագայթային աղբյուրներ 21000
17 Բետա - ճառագայթային աղբյուրներ 21000
18 Գամմա - ճառագայթային աղբյուրներ 35000
19 Դոզիմետրեր 5500
20 Հեղուկի և գազի ծախսի և հոսքի որոշման սարքեր, ջրի հաշվիչներ
Գազի կենցաղային հաշվիչներ 1000
Գազի արդյունաբերական հաշվիչներ 8000
Գազի և ջրի ուլտրաձայնային, էլեկտրոմագնիսական ծախսաչափեր և հոսքաչափեր 15000
IV. Ճանապարհային երթևեկության վերահսկման և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը գնահատելու ժամանակ
NN
ը/կ Ստուգաչափվող չափման
միջոցների խմբի անվանումը Առաջարկվող գինը
(ՀՀ դրամ) առանց ԱԱՀ-ի
1 2 3
1 Արագաչափեր 5000
2 Ալկոմետրեր 8000
3 Գազի անալիզատորներ 10000
4 Ծխաչափեր 9000
5 Լուսաթափանցելիության չափման միջոցներ 5500