Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՈՊԱՐԿ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մարտի 2018 թվականի N 219-Ա

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՈՊԱՐԿ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային գեոպարկի ծրագրի» պաշտոնական մեկնարկը տալու նպատակով 2018 թվականի մարտի 12-ին Երևանում աշխատաժողովի կազմակերպման և 2018 թվականի մարտի 12-15-ը Վայոց ձորի մարզ և Սյունիքի մարզ այցելությունների հետ կապված ծախսերը` 1,138.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2018 թ. մարտի 7

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։