ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2018 թվականի N 233-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2018 թվականի մարտի 4-6-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Աշոտ Հարությունյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2018 թ. մարտի 7
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
մարտի 7-ի N 233-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-6-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատա-
կազմի արտաքին կապերի վարչության պետ
Ռ. Նազարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատա-
կազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության
վարչության պետ
Լ. Տեր-Իսահակյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատա-
կազմի անասնաբուծության և անասնաբուժության
վարչության պետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան