Հոդված 2
Հոդված 2
Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի)) որոշումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Մաքսային միության հանձնաժողովի) որոշումները, որոնք գործում են սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից, ենթակա են կիրառման Հայաստանի Հանրապետության տարածքում` հաշվի առնելով սույն Պայմանագրի 3-րդ հավելվածով սահմանված դրույթները: