Անցնել բովանդակությանը

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀՀ-Ի՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Պայմանագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-01-02-ից մինչև 2018-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը միանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին, ինչպես նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքի ձևավորման շրջանակներում կնքված ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի` սույն Պայմանագրի 1-ին հավելվածով սահմանված ցանկին համապատասխան և սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ։

Հայաստանի Հանրապետության միանալու առնչությամբ` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և սույն Պայմանագրի 1-ին հավելվածում նշված միջազգային պայմանագրերում փոփոխություններ են կատարվում` համաձայն սույն Պայմանագրի 2-րդ հավելվածի:

Հայաստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և սույն Պայմանագրի 1-ին հավելվածով նախատեսված միջազգային այլ պայմանագրերի առանձին նորմերի կիրառումն իրականացվում է սույն Պայմանագրի 3-րդ հավելվածով նախատեսված պայմաններին և անցումային դրույթներին համապատասխան և հաշվի առնելով սույն Պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված ցանկով նախատեսված ապրանքների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագների կիրառման վերաբերյալ պայմանավորվածությունները:

Եթե մինչև սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելը ստորագրվի կամ ուժի մեջ մտնի Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև կնքված` Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի գործունեությանն առնչվող հարցերով միջազգային պայմանագիր, որի մասին նշված չէ սույն Պայմանագրի 1-ին հավելվածում, ապա Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է առանձին արձանագրությամբ այդ միջազգային պայմանագրին միանալու պարտավորություն` վերջինս ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ, սակայն ոչ շուտ, քան սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։