Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված տեղեկատվությունը ձևավորվում է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների և այլ պետական մարմինների ունեցած պաշտոնական տվյալներից և տրամադրվում է անհատույց հիմունքներով:
Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանափակ տարածման տեղեկատվություն համարվող տեղեկատվությունը (պետական, առևտրային, բանկային, հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք, ինչպես նաև այլ կոնֆիդենցիալ տեղեկություններ), կարող է փոխանակվել՝ պահպանելով այդ տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրության պահանջները:
Մաքսային միության անդամ պետության մաքսային մարմինները և մյուս պետական մարմինները պարտավորվում են սույն հոդվածի առաջին մասում նշված տեղեկատվությունը չտրամադրել երրորդ կողմի՝ առանց այդ տեղեկատվությունը տրամադրած պետական մարմնի գրավոր համաձայնության:
Սույն Համաձայնագրով երրորդ կողմ է համարվում այն անձը, որը սույն Համաձայնագրին համապատասխան չի մասնակցում տեղեկատվության փոխանակմանը: