Հոդված 5
Հոդված 5
Սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված և տեղեկատվական տեխնոլոգիաների ու համակարգերի օգտագործմամբ տեղեկատվության փոխանակման կազմակերպումը նախատեսող՝ կնքված միջազգային համաձայնագրերի և այլ միջազգային նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նպատակներով, Մաքսային միության մաքսային մարմինները մշակում են Տեխնիկական պայմաններ և (կամ) Տեղեկատվական փոխազդեցության տեխնոլոգիաներ:
Տեխնիկական պայմաններով պետք է սահմանվեն տեղեկատվության կառուցվածքն ու ձևաչափերը, ինչպես նաև հաշվողական տեխնիկայի, ծրագրային միջոցների, հեռահաղորդակցման միջոցների, կապի և տեղեկատվության պաշտպանության միջոցների պահանջները և տեղեկատվության փոխանակումը կազմակերպելու համար անհրաժեշտ այլ տեխնիկական պահանջներ: