Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 2

Մաքսային զննումից ազատվում են հետևյալ անձանց անձնական ուղեբեռները՝

1) Մաքսային միության անդամ պետությունների նախագահների, որոնք դադարեցրել են իրենց իրավասությունները, և նրանց ուղեկցող ընտանիքի անդամների,

2) Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահի, Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահի, Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն արբիտրաժի դատարանի նախագահի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամների, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորների, եթե նշված անձինք անցնում են մաքսային սահմանով՝ իրենց ծառայողական պարտականությունները կամ պատգամավորական իրավասությունները կատարելու առնչությամբ,

3) Բելառուսի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի, Բելառուսի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Բելառուսի Հանրապետության տնտեսական դատարանի նախագահի, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի՝ հանրապետության խորհրդի անդամների, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավորների, եթե նշված անձինք իրենց ծառայողական պարտականությունները կամ պատգամավորական իրավասությունները կատարելու առնչությամբ անցնում են մաքսային սահմանով,

4) Ղազախստանի Հանրապետության պետական քարտուղարի, Ղազախստանի Հանրապետության Նախագահի վարչակազմի ղեկավարի, Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական խորհրդի նախագահի, Ղազախստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկի նախագահի, Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի, Ղազախստանի Հանրապետության նախագահի վարչական հարցերով կառավարչի, Ղազախստանի Հանրապետության Պահպանության ծառայության ղեկավարի և Ղազախստանի Հանրապետության պառլամենտի պատգամավորների, եթե նշված անձինք իրենց ծառայողական պարտականությունները կամ պատգամավորական իրավասությունները կատարելու առնչությամբ անցնում են մաքսային սահմանով:

5) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի անվտանգության ծառայության պետի, եթե նշված անձինք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու առնչությամբ անցնում են մաքսային սահմանով:

(2-րդ հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։