Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ (ՀԱՏՈՒԿ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ) ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2024-03-14։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 1

Համաձայնագրում գործածվող հիմնական եզրույթները

1. Սույն Համաձայնագրում գործածվում են հետևյալ եզրույթները և դրանց սահմանումները՝

1) ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի՝ Մաքսային միության անդամ պետության տարածքի մաս Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված սահմաններում, որտեղ գործում է ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմը, ինչպես նաև կարող է կիրառվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը.

2) նավահանգստային ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի՝ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի, որն ստեղծվում է օտարերկրյա ջրային նավերի միջազգային հաղորդակցման և մուտքի համար բաց ծովային նավահանգստի, գետային նավահանգստի տարածքի մի մասում կամ միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման և ուղարկման համար բաց օդանավակայանի տարածքի և նշված ծովային նավահանգստին, գետային նավահանգստին կամ օդանավակայանին հարող տարածքի մի մասում, որտեղ տեղակայված են ուղևորների սպասարկման համար նախատեսված գույքային համալիրները.

3) լոգիստիկ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի՝ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի, որը ստեղծվում է Մաքսային միության անդամ պետության պետական (մաքսային) սահմանի միջով ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային անցակետին հարող՝ Մաքսային միության անդամ պետության տարածքի մի մասում.

4) ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու ռեզիդենտ (մասնակից)՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը գրանցված է Մաքսային միության անդամ պետության տարածքում նշված պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և, որն ընդգրկված է ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեեստրում:

2. Սույն Համաձայնագրի 21-րդ հոդվածում գործածվող եզրույթները կիրառվում են «Մաքսային միությունում ապրանքների ներմուծման և արտահանման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրով սահմանված իմաստներով:

3. Սույն Համաձայնագրում գործածվող մյուս եզրույթները կիրառվում են «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի անբաժանելի մաս կազմող՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Մաքսային միության մաքսային օրենսգիրք) սահմանված իմաստներով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։