Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ-ՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-03-14-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

6 մարտի 2018 թվականի N 9

26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետությունում կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի.

2) ավարտման ենթակա կիսակառույցների ցանկին` համաձայն N 2 հավելվածի.

3) ծրագրի իրականացման երեք փուլով (2019 - 2023 թվականներին) նախատեսված՝ ավարտման ենթակա կիսակառույցների ժամանակացույցին` համաձայն N 3 հավելվածի.

4) ծրագրի իրականացման 1-ին փուլով (2019-2021 թվականներին) նախատեսված՝ քանդման ենթակա կիսակառույցների ժամանակացույցին` համաձայն N 4 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մարզերի զարգացման ծրագրերում ներառել սույն արձանագրային որոշման NN 3 և 4 հավելվածների ժամանակացույցներում ընդգրկված կիսակառույցների ավարտման, քանդման աշխատանքները՝ դրանցում առավելագույնս ներգրավելով մասնավոր ներդրողներին ու նրանց կողմից ներկայացվող փոխշահավետ առաջարկությունները, և յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե ներկայացնել նշված աշխատանքների կատարման ընթացքի մասին հաշվետվություն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ հաշվետվություն` ըստ մարզերի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2018 թ. մարտի 14

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թ.

մարտի 6-ի նիստի N 9

արձանագրային որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թ.

մարտի 6-ի նիստի N 9

արձանագրային որոշման

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թ.

մարտի 6-ի նիստի N 9

արձանագրային որոշման

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թ.

մարտի 6-ի նիստի N 9

արձանագրային որոշման

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։