«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2004 թվականի N 129-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՍԱՄԱՂԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Սամաղարի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2 հեկտար վարելահողը փոխադրել`
ա) 1,4 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` որպես տնամերձ աճուրդով օտարելու համար.
բ) 0,6 հեկտարը` հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` գերեզմանատան ընդլայնման համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. փետրվարի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 5-ի N 129-Ն որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՍԱՄԱՂԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՍԱՄԱՂԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Տարե-
թիվը Հողերի կատեգորիան
(նպատակային
նշանակությունը) Պայմանական
նշանը Ընդամենը այդ թվում՝
վարելահող բազմամյա
տնկարկներ խոտհարք արոտ այլ հողեր
2004 թ. Գյուղատնտեսական
նշանակության
Գ
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման Բ 1.4 1.4
Հ
Արդյունաբերության և
ընդերքօգտագործման
Ա
Էներգետիկայի, տրանսպորտի,
կապի և կոմունալ ենթակառուցվածքների
օբյեկտների
Կ
Ջրային հողեր Ջ
Հատուկ պահպանվող
տարածքներ
Պ
0.6
0.6
Հատուկ նշանակության հողեր ՀՆ
Ընդամենը 2.0 2.0