Անցնել բովանդակությանը

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 մարտի 2018 թ.

Պետական գրանցման թիվ --------

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

16 մարտի 2018 թ.

ք. Երևան N 03-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումների ցանկը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) Հավելվածը լրացնել 10.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«10.1. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ»:

2) Հավելվածի 11-17-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության

դատարանների նախագահների

խորհրդի նախագահ Ա. Մկրտումյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։