ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2017 թվականի N 1239-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հոկտեմբերի 31
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հոկտեմբերի 31-ի N 1239-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Լ․ Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ)
Է․ Տարասյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Հ․ Այվազյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար
Ա. Գալստյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար
Գ․ Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի օգնական
Ս․ Ալոյան - «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ (համաձայնությամբ)
Բ. Փափազյան - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա․ Բախշյան - «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության նախագահի կրթության հարցերով խորհրդական (համաձայնությամբ)
Թ․ Ավակյան - «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 14.03.18 N 244-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան