ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2018 թվականի N 258-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` զբոսաշրջության խթանման, դրա գրավչության բարձրացմանն ուղղված գաղափարների և առաջարկությունների մշակման նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` զբոսաշրջության խթանման, դրա գրավչության բարձրացմանն ուղղված գաղափարների և առաջարկությունների մշակման նպատակով իրականացնել քննարկումներ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների և շահագրգիռ կազմակերպությունների հետ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2018 թ. մարտի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
մարտի 15-ի N 258-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Խաչատուրյան - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն (աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ)
Տ. Խաչատրյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ
Դ. Անանյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Միրումյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Է. Գյուլազյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Զ. Զեյթունցյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ
Ա. Ա. Ավակյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ակոպովա - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի զբոսաշրջության ոլորտի բարեփոխումների խմբի ղեկավար (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան