Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2017-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 45-րդ հոդվածի՝

1) 2-րդ կետի «վիրավորական արտահայտություններ են անում» բառերից հետո լրացնել «, չեն կատարում Ազգային ժողովի նիստը վարողի՝ սույն օրենքից բխող պահանջները» բառերը.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կարգազանց պատգամավորի նկատմամբ նիստը վարողը ձեռնարկում է հետևյալ կարգապահական միջոցները՝

ա) զգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.

բ) խոսափողի անջատում.

գ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.

դ) հեռացում՝ մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ դահլիճում ներկա լինելուց.

ե) զրկում՝ մինչև 6 օր Ազգային ժողովի նստավայր (Բաղրամյան 19) մտնելու իրավունքից, բացառությամբ այն օրերի, երբ նիստեր չեն գումարվում:

Սույն կետի առաջին մասում սահմանված կարգապահական միջոցները, որպես կանոն, նիստը վարողը կիրառում է մեղմից դեպի խիստը:

Սույն կետի առաջին մասի «ե» ենթակետով սահմանված կարգապահական միջոցը կարող է կիրառվել, եթե պատգամավորի նկատմամբ կիրառվել է սույն կետի առաջին մասի «դ» ենթակետով սահմանված կարգապահական միջոցը, և պատգամավորն ինքնակամ դա չի կատարել:

Պատգամավորի կողմից սույն կետի առաջին մասի «ե» ենթակետով սահմանված կարգապահական միջոցին չենթարկվելու դեպքում նիստը վարողը հանձնարարում է Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող մարմիններին իրականացնել այն:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։