ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2018 թվականի N 260-Ն
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ տեղեկությունն առձեռն ներկայացվելու դեպքում լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին: Հարկային մարմնում տեղեկության հաշվառումից (գրանցումից) հետո հարկային մարմնի կողմից նշագրված մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2018 թ. մարտի 17
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
մարտի 15-ի N 260-Ն որոշման
Ձև
Փաստաթղթի համարը` ________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
3. Տեղեկությունը ներկայացվում է 20 թ. ____________________ ամսվա համար:
NN
ը/կ Հսկիչ-դրամարկղային մեքենայի (համակարգչային սարքավորման) գրանցման համարը Հսկիչ-դրամարկղային մեքենայով (համակարգչային սարքավորմամբ) իրականացված դրամական հաշվարկների հանրագումարը
(դրամ)
1.
2.
3.
…
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր, նոտար) _________________________
(ստորագրությունը) _________________________ (անունը, ազգանունը)
Հաշվապահ _________________________
(ստորագրությունը) _________________________ (անունը, ազգանունը)
Տեղեկության ստացման
ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _____________ ________________ 20 թ.
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան