Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-05-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 28. Քվեաթերթիկների վավերականությունը

գործել է մինչև 2020-05-30Բացել ARLIS-ում

Հոդված 28. Քվեաթերթիկների վավերականությունը

1. Սահմանված նմուշի քվեաթերթիկն անվավեր է, եթե`

1) միաժամանակ «ԱՅՈ» և «ՈՉ» բառերի դիմաց նշումներ է ներառում.

2) որևէ նշում չի ներառում.

3) բացի քվեարկության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կամ դրան նմանվող նշանից, ներառում է այլ` քվեարկողի ինքնությունը բացահայտող նշում.

4) ակնհայտ խախտված է քվեաթերթիկում նշում կատարելու սահմանված ձևը:

2. Սահմանված ձևի ոչ էական խախտումը չի կարող համարվել քվեաթերթիկի անվավերության հիմք, եթե քվեարկությանը մասնակցողի մտադրությունը հստակ է և աներկբա:

3. Քվեաթերթիկը վավեր է, եթե առկա չեն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քվեաթերթիկի անվավերության հիմքերից որևէ մեկը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։