Հոդված 5. Հարցեր, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի
Հոդված 5. Հարցեր, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի
1. Հանրաքվեի չեն կարող դրվել՝
1) Սահմանադրության 1-3-րդ և 203-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող Սահմանադրության փոփոխությունների նախագծերը.
2) այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարների, համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, վարչատարածքային բաժանմանը, միջհամայնքային միավորումներ ստեղծելուն, Կառավարության կազմին, կառուցվածքին և գործունեության կարգին.
3) այն նախագծերը (հարցերը), որոնք արդեն իսկ դրվել են հանրաքվեի նախորդ մեկ տարվա ընթացքում և նույնաբովանդակ են.
4) հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը, եթե համապատասխան օրենքի ընդունումից հետո չի անցել առնվազն մեկ տարի: