Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2025-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում նվիրատվություն կատարելու կարգը

գործել է մինչև 2025-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 20. Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում նվիրատվություն կատարելու կարգը

(վերնագիրը փոփ. 07.05.21 ՀՕ-209-Ն)

1. Հիմնադրամի հաշվին կատարված նվիրատվությունների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը: Կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների նվիրատվությունների չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 25 000-ապատիկը: Քարոզչության հիմնադրամում կատարված նվիրատվությունների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն քվեարկության օրվանից համապատասխանաբար 20 օր և 10 օր առաջ, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո` երրորդ օրը:

1.1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչև հանրաքվեի վերսկսումը: «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերի դիմումների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս հիմնադրամից վճարումներ կատարել մինչև հանրաքվեի կասեցումը կատարված գործարքների համար: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված և վերսկսված հանրաքվեի «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության հիմնադրամների հաշվին կատարված նվիրատվությունների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 150 000-ապատիկը: Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված և վերսկսված հանրաքվեի հիմնադրամների հաշվին կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների նվիրատվությունների ընդհանուր չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը:

1.2. Եթե մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի կողմից հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած է ճանաչվել, ապա Ազգային ժողովի կողմից համապատասխան որոշման ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում, «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերն իրավունք ունեն կատարելու իրենց պայմանագրային պարտավորությունները: «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերն իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու նպատակով իրավունք ունեն համալրելու հիմնադրամները սույն օրենքով սահմանված կարգով, բայց ոչ ավելի, քան նախատեսված է չկատարված պայմանագրային պարտավորություններով։

1․3. Մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի կողմից հանրաքվեի դնելու մասին որոշումն ուժը կորցրած ճանաչվելուց հետո՝ տասնմեկերորդ օրը, հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են։ Հիմնադրամներում մնացած միջոցները քարոզչության կողմերն անկանխիկ եղանակով կարող են օգտագործել բարեգործական նպատակներով՝ մեկամսյա ժամկետում։ Հիմնադրամներում մնացած միջոցները չօգտագործելու դեպքում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե։

1․4. Մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի կողմից հանրաքվեի դնելու մասին որոշման ուժը կորցրած ճանաչվելու դեպքում ընտրական հանձնաժողովներն ու իրավասու մարմինները, ըստ անհրաժեշտության, ուժը կորցրած են ճանաչում ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեի կազմակերպման նպատակով ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերը։

2. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է քարոզչության հիմնադրամ կատարել նվազագույն աշխատավարձի մինչև հինգհարյուրապատիկի չափով նվիրատվություն: Կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից կամ կուսակցությունների դաշինքներից յուրաքանչյուրը կարող է կատարել մուծում միայն մեկ հիմնադրամում:

3. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասում նշված անձանց` հիմնադրամների հաշվին կատարած նվիրատվությունները, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունները փոխանցվում են պետական բյուջե:

4. Արգելվում են քարոզչության ընթացքում հանրային ֆինանսների ու պետական մարմինների միջոցների ու հնարավորություններ օգտագործելը, ինչպես նաև հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը:

5. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տեղեկանք են ներկայացնում հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ։

(5-րդ մասը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով չեղյալ է ճանաչվել` 07.05.21 ՀՕ-209-Ն օրենքը փոփոխող 05.12.24 ՀՕ-516-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն)

6. Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:

7. Քարոզչության կողմերի դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո` մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար:

8. Քվեարկության օրվանից հետո հիմնադրամում մնացած միջոցները քարոզչության կողմերն անկանխիկ եղանակով կարող են օգտագործել հանրաքվեի արդյունքների բողոքարկման, ներառյալ՝ փաստաբանական ծառայություններից օգտվելու նպատակով՝ այդ մասին իրազեկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

(20-րդ հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-303-Ն, փոփ., խմբ. 07.05.21 ՀՕ-209-Ն)

(03.06.20 ՀՕ-303-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 07.05.21 ՀՕ-209-Ն օրենքի ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածը 05.12.24 ՀՕ-512-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։