Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2025-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Հանրաքվեի դրվող հարցերը

գործել է մինչև 2025-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 4. Հանրաքվեի դրվող հարցերը

1. Հանրաքվեի են դրվում`

1) Սահմանադրության նախագիծը.

2) Սահմանադրության 1-3-րդ, 7-րդ, 10-րդ և 15-րդ գլուխներում, ինչպես նաև Սահմանադրության 88-րդ հոդվածում, 89-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունում, 90-րդ հոդվածի 1-ին մասում, 103-րդ հոդվածի 2-րդ մասում, 108-րդ, 115-րդ, 119-րդ, 120-րդ, 123-125-րդ, 146-րդ, 149-րդ և 155-րդ հոդվածներում, 200-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխություններ կատարելու նախագծերը.

3) վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը.

4) հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

2. Հանրաքվեի կարող են դրվել`

1) Սահմանադրության՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով չնախատեսված հոդվածներում փոփոխություններ կատարելու նախագիծը, եթե դրա ընդունումն Ազգային ժողովը մերժել է.

2) քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը, եթե դրա ընդունումն Ազգային ժողովը մերժել է:

3. Հանրաքվեի դրվող հարցը ձևակերպվում է այնպես, որ հնարավոր լինի դրան տալու միանշանակ պատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։