Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2025-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Հանրաքվե անցկացնելու արգելքը

գործել է մինչև 2025-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Հանրաքվե անցկացնելու արգելքը

1. Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից: Հանրաքվե չի կարող անցկացվել նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը:

2. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, սակայն մինչև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են և վերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո:

3. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են իրավունքի ուժով: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ 12 ժամվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեի գործընթացը կասեցնելու մասին հայտարարությամբ:

4. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը, որի հիման վրա նշանակված հանրաքվեն չի անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով, կարող է ուժը կորցրած ճանաչվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

5. Եթե մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի կողմից հանրաքվեի դնելու մասին որոշումն ուժը կորցրած չի ճանաչվել, ապա հանրաքվեի գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով:

(6-րդ հոդվածը լրաց. 03.06.20 ՀՕ-303-Ն)

(03.06.20 ՀՕ-303-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։