Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2025-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՐՑԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼԸ, ՀԱՆՐԱՔՎԵ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ

Հոդված 9. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու կարգը

գործել է մինչև 2025-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու կարգը

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի է դրվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ, եթե նախագիծը Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, սակայն դրա ընդունումը մերժվել է:

2. Նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն Ազգային ժողովը ընդունում է նախագծի ընդունումը մերժելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։