Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին հոդվածով.

«Հոդված 19.1. Վերարտադրողական առողջության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը

Մարդու վերարտադրողական առողջության, սեռաբջիջների և սաղմի պահպանման, հղիության արհեստական ընդհատման և կամավոր բժշկական ամլացման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման, վերարտադրողականության (սեռաբջջի) դոնորության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։