Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-17-ից մինչև 2020-05-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Հոդված 4. Հանրային քննարկումներին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2020-05-07Բացել ARLIS-ում

Հոդված 4. Հանրային քննարկումներին ներկայացվող պահանջները

1. Հանրային քննարկումը կազմակերպում են ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը, ինչպես նաև Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինները:

2. Հանրային քննարկումների տևողությունն առնվազն 15 օր է:

3. Հանրային քննարկումներն անցկացվում են սույն հոդվածով սահմանված մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտի նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ հրապարակելու միջոցով:

4. Հանրային քննարկումների անցկացման արդյունքները և դրանց հիման վրա լրամշակված նորմատիվ իրավական ակտի նախագիծը նույնպես հրապարակվում են:

5. Հանրային քննարկման ենթակա` հանրային քննարկում չանցած Կառավարություն ներկայացված նախագիծը Կառավարությունը կարող է վերադարձնել այն ներկայացնող մարմին:

6. Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.01.20 ՀՕ-2-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։