Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-06-ից մինչև 2025-12-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆՈՐՄԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԻՐԱՎԱԿԱՆ ԿՈԼԻԶԻԱՆԵՐԻ) ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Հոդված 39. Իրավունքի և օրենքի անալոգիայի (համանմանության) կիրառումը

գործել է մինչև 2025-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 39. Իրավունքի և օրենքի անալոգիայի (համանմանության) կիրառումը

1. Եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա):

2. Օրենսդրության մեջ կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմի բացակայության և օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են իրավունքի տվյալ ճյուղի սկզբունքները կամ տվյալ իրավահարաբերության էությանը համապատասխան իրավունքի ընդհանուր սկզբունքները (իրավունքի անալոգիա):

3. Օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման կարգը, անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը:

4. Օրենքի անալոգիան և իրավունքի անալոգիան կարող են կիրառվել միայն, եթե տվյալ օրենքով չի արգելվում անալոգիայի կիրառումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։