Գլուխ 6 · ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ, ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Հոդված 30. Նորմատիվ իրավական ակտերի գործողության ժամկետը
Հոդված 30. Նորմատիվ իրավական ակտերի գործողության ժամկետը
1. Նորմատիվ իրավական ակտը գործում է անժամկետ, եթե տվյալ նորմատիվ իրավական ակտով այլ գործողության ժամկետ նախատեսված չէ:
2. Ժամանակավոր գործողություն կարող է սահմանվել ողջ նորմատիվ իրավական ակտի կամ դրա առանձին մասերի համար: Մինչև սահմանված ժամկետի ավարտն ակտն ընդունող մարմինը կարող է երկարաձգել ակտի գործողության ժամկետը կամ դրան հաղորդել անժամկետ բնույթ: