Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «լիազոր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կառավարման խորհրդի» բառերով, իսկ «և լիազոր մարմնի ու» բառերը՝ «բնապահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ու» բառերով.

2) 2-րդ մասի «ստուգում իրականացնելու մասին հրամանը տալիս է լիազոր մարմնի ղեկավարը, իսկ հանձնարարագիրը՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանական գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ` տարածքային բնապահպանական ավագ պետական տեսուչը» բառերը փոխարինել «ստուգում իրականացնելու վերաբերյալ հրամանը կամ հանձնարարագիրը տալիս է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.

3) 3-րդ մասի «լիազոր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։