Հոդված 5. Անցումային և եզրափակիչ դրույթներ
Հոդված 5. Անցումային և եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդերքօգտագործողներն Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առաջին հաշվետվությունը պարտավոր են լիազոր մարմին և կառավարության աշխատակազմ ներկայացնել կառավարության որոշմամբ սահմանված կարգով ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը:
3. Առաջին հաշվետու տարվան նախորդող տարվա համար Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը լիազոր մարմին և կառավարության աշխատակազմ կարող է ներկայացվել ընդերքօգտագործողի և լիազոր մարմնի հետ համաձայնեցված կարգով և ժամկետներում:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հաշվետվությունների հրապարակումը չի կարող հիմք հանդիսանալ հարկային մարմնի կողմից ընկերություններում ստուգումներ իրականացնելու և լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու համար:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2018 թ. մարտի 28
Երևան
ՀՕ-191-Ն