Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«հրագործական նյութ (արտադրանք)՝ ինքնաշխատ օգտագործման՝ հրագործական բաղադրիչների այրման և (կամ) պայթյունի միջոցով անհրաժեշտ արդյունքի ստացման համար նախատեսված հրագործական միացությունների (խառնուրդների), տարրերի, սարքավորումների ու սարքերի ամբողջություն.
հրագործական բաղադրիչ՝ որոշակի քիմիական նյութերի և միացությունների խտացված խառնուրդ, որն այրման և (կամ) պայթյունի արդյունքում գազային, ջերմային, մեխանիկական էներգիայի արտազատման միջոցով ստեղծում է օպտիկական, լուսային, ձայնային, էլեկտրական կամ ճնշումային տարբեր ազդեցություններ.
հրավառություն՝ հրագործական նյութի (արտադրանքի) և հրագործական բաղադրիչի ծրագրված կիրառում, որը կարող է վտանգել մարդու կյանքը, առողջությունը և վնասներ պատճառել շրջակա միջավայրին ու գույքին.
բնակչությանը ազատ վաճառվող հրավառություններ՝ կենցաղային նշանակության հրավառություններ, որոնց հետ վարվելը չի պահանջում հատուկ գիտելիքներ ու հմտություն, և ճշտությամբ կատարելով դրանց փաթեթվածքների վրայի օգտագործման կարգը, ապահովվում է մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունը.
տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություններ՝ հրավառություններ, որոնց հետ վարվելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և (կամ) տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում:
Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»: