Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 8. ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց բուժումը
Հոդված 8. ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց բուժումը
(Վերնագիրը խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման դեպքում նրանց բուժումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՄԻԱՎ-ով վարակված օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք բուժման նպատակով մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն՝ համաձայն օրենքով սահմանված կարգի:
(8-րդ հոդվածը լրաց. 09.02.00 ՀՕ-32, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)