Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-07-14-ից մինչև 2011-11-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի ֆինանսավորումը

գործել է մինչև 2011-11-05Բացել ARLIS-ում

Հոդված 5. ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի ֆինանսավորումը

ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծրագրերի պետական ֆինանսավորումը դիտվում է որպես առաջնային` ելնելով հասարակության, ինչպես նաև անձանց կյանքի և առողջության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման և սոցիալական պաշտպանվածության ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

(5-րդ հոդվածը լրաց. 11.10.00 ՀՕ-92, խմբ. 19.03.09 ՀՕ-63-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։