Գլուխ 6 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 29. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղումը
Հոդված 29. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղումը
1. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղում է համարվում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի` համապատասխան իրավական ակտի հիման վրա քաղաքացիական ծառայողի մշտական ծառայողական վայրից որոշակի ժամկետով այլ վայր մեկնելը՝ ծառայողական որոշակի պարտականություններ կատարելու համար:
2. Գլխավոր քարտուղարի ծառայողական գործուղման որոշում կայացնում է համապատասխան մարմնի ղեկավարը:
3. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործուղման պայմաններն ու կարգը սահմանում է Կառավարությունը: