Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2024-06-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 31. Քաղաքացիական ծառայության ստաժը

գործել է մինչև 2024-06-11Բացել ARLIS-ում

Հոդված 31. Քաղաքացիական ծառայության ստաժը

1. Քաղաքացիական ծառայության ստաժը ներառում է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու, համապատասխան մարմիններում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն աշխատած ողջ ժամանակահատվածը:

2. Քաղաքացիական ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու, ինչպես նաև օրենքի խախտմամբ համապատասխան մարմիններում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն աշխատած ժամանակահատվածը:

3. Քաղաքացիական ծառայության ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայողի ընդհանուր աշխատանքային ստաժում:

4. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով՝ քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձի պետական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական ծառայության ստաժին:

5. Համապատասխան մարմիններում փորձնակ գրանցված ժամանակաշրջանը սույն օրենքի իմաստով հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար: Փորձնակ գրանցված ժամանակահատվածում աշխատանքների մասնակցության համար փորձնակը չի վարձատրվում:

6. Փորձնակ գրանցելու և աշխատանքների մասնակցության առանձնահատկությունները սահմանում է համակարգող փոխվարչապետը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։