Հոդված 41. Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 41. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 33-36-րդ, 38-րդ, 42-րդ և 49-րդ հոդվածների: Սույն օրենքի 33-36-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից, իսկ 38-րդ, 42-րդ և 49-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքը, բացառությամբ 9-րդ և 10-րդ հոդվածների:
3. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-272 օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներն ուժը կորցրած են ճանաչվում սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 60-րդ օրը:
4. 2019 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-26-Ն օրենքը, «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 նոյեմբերի 28-ի ՀՕ-286-Ն օրենքը: