Գլուխ 6 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ
Հոդված 20. Միջազգային պայմանագրի փոփոխման ընդհանուր կարգը
Հոդված 20. Միջազգային պայմանագրի փոփոխման ընդհանուր կարգը
1. Միջազգային պայմանագրում փոփոխությունները կատարվում և ուժի մեջ են մտնում պայմանագրի կողմերի գրավոր ձևակերպված համաձայնությամբ այդ պայմանագրով սահմանված կարգով, եթե փոփոխող միջազգային պայմանագրում չեն պարունակվում այնպիսի դրույթներ, որոնք հիմքեր կառաջացնեն սույն օրենքով միջազգային պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու համար սահմանված այլ ընթացակարգեր կիրառելու համար։