Գլուխ 3 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՉԵՂԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 14. Միջազգային պայմանագրի չեղարկումը
Հոդված 14. Միջազգային պայմանագրի չեղարկումը
1․ Մինչև միջազգային պայմանագրի վավերացնելը կամ հաստատելը Հայաստանի Հանրապետությունը կարող է չեղարկել ստորագրված միջազգային պայմանագիրը՝ տվյալ միջազգային պայմանագրով կապված չլինելու և այդ միջազգային պայմանագիրն իր համար պարտադիր դարձնող վավերացման կամ հաստատման ընթացակարգերը չկատարելու իր կամաարտահայտության միջոցով։
2․ Միջազգային պայմանագրի չեղարկման մասին Կառավարության որոշման նախագիծը վարչապետի հանձնարարությամբ Կառավարություն է ներկայացնում իրավասու մարմինը՝ կցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի չեղարկման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին: