Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

Հոդված 6. Միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցումը

1. Միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցման ընթացքում հայկական կողմի և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև հարաբերություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով և համակարգմամբ:

2. Միջազգային պայմանագրի նախագծի փոխհամաձայնեցումն իրականացվում է միջազգային պայմանագրի նախագծի նախաստորագրման, փոխհամաձայնեցման մասին համատեղ այլ փաստաթուղթ ստորագրելու կամ ընդունելու, դիվանագիտական ուղիներով տեքստին համաձայն լինելու մասին ծանուցումներ փոխանակելու կամ պայմանագրի կողմերի միջև ցանկացած այլ համաձայնեցված միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։