Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2019-03-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 60. Այլ դրույթներ

գործել է մինչև 2019-03-28Բացել ARLIS-ում

Հոդված 60. Այլ դրույթներ

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 7-րդ գլխում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով» բառերը կարդալ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»՝ համապատասխան հոլովաձևերով:

2. Մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորումը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում նշված «բարձրաստիճան պաշտոնատար անձ» բառերի փոխարեն (սուբյեկտային կազմի առումով) կարդալ. «Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի դատավորները, դատավորները, նախարարները և նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, մարզերի, Երևան քաղաքի և կայազորների դատախազները, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը և նրա տեղակալները, ինքնավար և անկախ պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները և անդամները, Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները և Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարը և նրա տեղակալները, Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարը և նրա տեղակալները, Կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, բացառությամբ տեսչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ղեկավարը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը և նրա տեղակալները, վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարները, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, Երևանի քաղաքապետը և նրա տեղակալները, մարզպետները և նրանց տեղակալները, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, գլխավոր ռազմական տեսուչը և նրա տեղակալները, հատուկ հանձնարարություններով դեսպանը, Հանրապետության նախագահի խորհրդականները, մամուլի քարտուղարը և օգնականները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները և օգնականները, վարչապետի խորհրդականները և օգնականները, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ 50 000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարները:»:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2018 թ. մարտի 29

Երևան

ՀՕ-206-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։