Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-06-01-ից մինչև 2019-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

Հոդված 34. Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականությունը

գործել է մինչև 2019-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 34. Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականությունը

1. Սույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են պետական պաշտոն զբաղեցնող անձինք, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք, արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, զինվորական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանության, հարկային, մաքսային, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք:

2. Պետական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց), 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք սույն օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր:

3. Պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք, արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, զինվորական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանության, հարկային, մաքսային, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք սույն օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի և եկամուտների հայտարարագիր:

4. Հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրեր։

5. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում ներկայացնում են իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ: Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում ընտանիքի անդամները չեն ներկայացնում իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ, ապա համարվում են հայտարարագիր չներկայացրած կամ ժամկետի խախտմամբ ներկայացրած:

6. Հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը ներկայացվում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ: Տարեկան հայտարարագիրը ներկայացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից` տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար:

7. Հայտարարատու պաշտոնատար անձն իր հայտարարագրում լրացնում է նաև իր ընտանիքի անչափահաս անդամների, ինչպես նաև իր խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի գույքի և եկամուտների վերաբերյալ իրեն հայտնի տվյալները և պատասխանատու է դրանց իսկության համար:

8. Հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող նրա ընտանիքի չափահաս անդամները հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում լրացնում են իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալները և պատասխանատու են դրանց իսկության համար:

9. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն (ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք) են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ:

10. Սույն օրենքի իմաստով՝ համատեղ բնակվող է համարվում պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը:

11. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի կողմից հայտարարագրերը սույն օրենքով և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված պահանջների, կարգի և ժամկետների պահպանմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

12. Հայտարարագրի ներկայացման փաստի ուժով հայտարարատու պաշտոնատար անձը և նրա ընտանիքի անդամը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տալիս են հաշվետու ժամանակահատվածի համար իրենց վարկային պատմությանը և արժեթղթերի, այդ թվում՝ դրանցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություններին ծանոթանալու համաձայնություն:

13. Հայտարարագրի ձևանմուշը սահմանում է Կառավարությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։