Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-01-ից մինչև 2019-08-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 59. Հայտարարագրման ժամկետները

գործել է մինչև 2019-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 59. Հայտարարագրման ժամկետները

1. Սույն օրենքի իմաստով` հայտարարատու պաշտոնատար անձինք (բացառությամբ պաշտոնավարող հայտարարատու պաշտոնատար անձանց) մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա (2018 թվականի հունիսի 1-ի) դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր:

2. Հայտարարատու պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք 2018 թվականի տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում մինչև 2019 թվականի մայիսի 31-ը:

3. Պաշտոնավարող հայտարարատու պաշտոնատար անձինք առաջին անգամ շահերի վերաբերյալ տվյալներ են ներկայացնում 2019 թվականի տարեկան հայտարարագրում՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ:

(59-րդ հոդվածը խմբ. 14.03.19 ՀՕ-3-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։