Գլուխ 2 · ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
Հոդված 10. Քաղաքացիական աշխատանքը հանրային իշխանության մարմիններում
Հոդված 10. Քաղաքացիական աշխատանքը հանրային իշխանության մարմիններում
1. Քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է պայմանագրային հիմունքներով:
2. Կառավարության սահմանած կարգով և դեպքերում պետական մարմինները առանձին խնդիրների իրականացման համար կարող են ներգրավել փորձագետ: