Գլուխ 3 · ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 17. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործը
Հոդված 17. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործը
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործը նրանց ծառայողական գործունեության (պաշտոնավարման) մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է, որը վարվում է էլեկտրոնային եղանակով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
2. Անձնական գործը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։