Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-27-ից մինչև 2026-08-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 14. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 14. Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

1. Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

1.1. Պետական ծառայության պաշտոն, համայնքային ծառայության պաշտոն, պետական վարչական պաշտոն, համայնքային վարչական պաշտոն, պետական հայեցողական պաշտոն, համայնքային հայեցողական պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը դատապարտվել է ընտրակաշառք ստանալու կամ ընտրակաշառք տալու կամ ընտրակաշառքի միջնորդության կամ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու համար` անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից:

2. Սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով սահմանված պահանջներից բացի, պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել նաև այլ պահանջներ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը՝ հաշվի առնելով հանրային ծառայության տվյալ տեսակի առանձնահատկությունները:

(14-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-166-Ն, լրաց., փոփ. 03.07.26 ՀՕ-339-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։